|
2013 թվականի սկզբին ինտերնետում մեկնարկեց «Կտրատիր քեզ հանուն Բիբիերի» նշանաբանով տարօրինակ քարոզարշավ։ Վեստի.ռու-ն՝ հղում անելով NY Daily News-ին, հաղորդում է, որ դրա նախաձեռնողները կոչ են արել ինքնաաանդամահատության միջոցով ամաչեցնել արտիստին, ով բռնվել էր «խոտ» ծխելիս։ Անհայտ սադրողները դիմել են պատանի կանադացի երգչի երկրպագուներին իրենց վնասելու եւ այդ լուսանկարները ցանց տեղադրելու կոչով։ Ըստ նրանց մտահղացման, այդ ահավոր լուսանկարները կստիպեն Բիբերին խելքի գալ ու երիտասարդությանը վատ օրինակ չծառայել։ Հաշված ժամերի ընթացքում Թվիթերը լցվել էր #Cut4Bieber («Կտրատիր հանուն Բիբերի») հաղորդագրություններով։ Շատերն արձագանքել են կոչին ու ինտերները հեղեղել, մեղմ ասած լուսանկարն
...
Կարդալ շարունակությունը »
|
|
Հանրահայտ վրացի երգչուհի Լեյլա Ցուրցումիան չի պատրաստվում Հայաստան տեղափոխվել։ Ըստ «Новости-Грузия» -ի, Վրաստանի հանրային հեռարձակման Առաջին ալիքի եթերում հունվարի 10-ին, հինգշաբթի օրը նա իր տեղափոխվելու մասին լուրերը տարածած ԶԼՄ-ներին մեղադրել է ստի մեջ։ «Դա խոսում է այդ ԶԼՄ-ների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին։ Ես նման մեկնաբանություն չեմ արել, դա սուտ է։ Եւ ես չեմ լքել իմ երկիրը։ Ես Թբիլիսիում եմ», - հայտարարել է Լեյլա Ցուրցումիան։
Հիշեցնենք, որ նախօրեին մի քանի լրատվամիջոցներ լուր էին տարածել, որ երգչուհին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին նա իբր հայտարարել է հունվարի 8-ին իր ամուսնու
...
Կարդալ շարունակությունը »
|
|
Հանրահայտ ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան, ով այս պահին հանգիստն է անցկացնում Մալդիվյան կղզիներում, շարունակում է ուրախացնել երկրպագուներին՝ իր նոր լուսանկարները Թվիթերում տեղադրելով։ Այս անգամ նա հանգիստ է թողել իր բարեմասնությունները եւ ուշադրությունը կենտրոնացրել է կենդանիների վրա. «Ինձ կատվաձուկ է այցելել… Մալդիվցիները վազեցին նրան պաշտպանելու… Երանի մեզ մոտ մարդկանց այդպես վերաբերվեին…» - գրել է Վոլոչկովան՝ տեղադրելով լուսանկարը, որտեղ ինքն ու կենդանին հետաքրքիր հայացք են նետում միմյանց։ «Ես այնպես ուրախ եմ Մալդիվներում։ Ծաղիկներ»- գրել է լուսանկարի տակ պարուհին, որտեղ ինքը տեղի բուսականության ֆոնին է։
...
Կարդալ շարունակությունը »
|
|
Հայտնի դերասան եւ շոումեն Հրանտ Թոխատյանն այսօր՝ հունվարի 10-ին, դարձավ 55 տարեկան: Մեր թղթակցի հետ զրույցում պարոն Թոխատյանն ասաց, որ ծննդյան օրն անց է կացնելու սովորական աշխատանքայինի նման, իսկ հետո իր ընտանիքի հետ, տանը կնշի հոբելյանը: «Դեռեւս չգիտեմ, թե ինձ համար ինչ անակնկալներ ու նվերներ են պատրաստել, կիմանամ երեկոյան»:
Ծննդյան օրվա կապակցությամբ նա Facebook սոցիալական ցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր ընկերներին եւ «չընկերներին»։«...Երեւի զուր չանցան էս 55 տարին.... Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին ու դեռ «չընկերներին» ամենաջերմ խոսքերի համար... հուսով եմ, արժանի եմ... Եթե մի բ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
Արդիականության ամենավառ աստղերից մեկը՝ երգչուհի Ադելն սկսել է նոր ստուդիական ալբոմի աշխատանքները։ Սա բրիտանուհու արդեն երրորդ «գլուխգործոցը» կլինի եւ հավանաբար կդառնա բազմաթիվ մրցանակների եւս մեկ թեկնածու։
«Ադելն արդեն աշխատում է մեկ այլ ալբոմի վրա, որը կլինի վերադարձ երաժշտական կյանքում դադարից հետո։ Այս ամբողջ ընթացքում նա երգեր է գրել ու պատրաստ է ստուդիայում աշխատելու համար։ Սկավառակը կարող է թողարկվել արդեն 2013 թվականին», - Heat հրատարակությանը հաղորդում է Ադելին մոտ կանգնած աղբյուրը։
|
|
Երգչուհի Լիդուշիկն Ամանորյա տոներից հետո որոշեց նվեր մատուցել իր երկրպագուին: Նրա նոր տեսահոլովակը նկարահանված է «Տիկ-Տակ» երգի համար: Ստեղծագործության հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, իսկ երգի գործիքավորումն ու ձայնագրությունը կատարել է Էդգար Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ երգը հասանելի էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերի վերջում, սակայն տեսահոլովակի պրեմիերան կայացավ այսօր:
&
...
Կարդալ շարունակությունը »
|
|
Դերասան եւ շոումեն Հովհաննես Ազոյանը Արմոյի եւ Գեւորգ Մարտիրոսյանի «Շնորհավոր 2013» երգի տեսահոլովակը տեղադրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում եւ գրել. «Աաաաաա))) շատ փախած կլիպ եք նկարել: Ապրեք... Իսկ Սոնան հրաշք ա»: Այսպիսով, Ազոյանին նույնպես դուր է եկել երգչուհի Սոնա Շահգելդյանի անկաշկանդ եւ հետաքրքիր պարը, որը տեսահոլովակի հայտնվելուն պես բուռն քննարկման առարկա դարձավ:
Բուռն կերպով քննարկվեց նաեւ Հովհաննեսի այս հրապարակումը, որի մեկնաբանություններից երևում է, որ հանրությունը դեռ չի հանդարտվել ու չի կողմնորոշվել, թե արդյո՞ք Սոնայի պարը գեղագիտորեն գեղեցիկ է, թե՞ ոչ: |
|