Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 11

Psy-ն պիստակներ բացելու ձեւ կցուցադրի

Դիտումներ: 401 | Ամսաթիվ : 11.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Psy-ն պիստակներ բացելու ձեւ կցուցադրի
Իր Gangnam Style հիթով հայտնի հարավկորեացի ռեպեր Psy-ն նկարահանվել է Wonderful Pistachios պիստակների գովազդում։ Հոլովակում երգիչը կատարում է իր հանրահայտ երգը, սակայն փոխված բառերով, որոնք, հավանաբար պատմում են ընկույզի մասին։

Ըստ Lenta.ru-ի, Psy-ին նաեւ հանրությանը պետք է ցուցադրի պիստակներ բացելու նոր միջոց։ Տեսանյութն առայժմ հասանելի չէ Ինտերնետում։ Պետք է նշել, որ Wonderful Pistachios – ի գովազդն առաջինն է, որտեղ ռեպերը կներկայանա ամերիկացիներին։ Իսկ բրենդի համար գովազդային տեսանյութն առաջինը կլինի, որը պատրաստվել է հատուկ Super Bowl ամերիկյան ֆուտբոլի սուպերգավաթի համար։ Wonderful Pistachios –ի գովա ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 436 | Ամսաթիվ : 11.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Բրիթնի Սփիրսի հարսանիքը տեղի չի ունենա. երգչուհին վերադարձրել է նշանը
Հանրահայտ երգչուհի Բրիթնի Սփիրսն ու նրա սիրեցյալ Ջեյսոն Թրավիքը չեղյալ են համարել նշանադրությունը։ Պաշտոնապես այդ մասին հայտարարվել է միայն այժմ, սակայն բոլորը զգում էին, որ մի բան այնպես չէ, եւ որ Բրիթնիի երկար սպասված հարսանիքը տեղի չի ունենա։ 

Ըստ The Huffington Post-ի, Բրիթնին ու Ջեյսոնը վաղուց են բաժանվել, սակայն զույգը պարզապես մի փոքր սպասելու ցանկություն ուներ մինչեւ լուրը հրապարակելը։ Սպասելու պատճառը Թրավիքի՝ Բրիտնիի նկատմամբ խնամակալությունը չեղյալ հայտարարելու գործընթացն էր։

«Նրանց միջեւ ռոմանտիկա չկա։ Թրավիքը Բրիթնիի զ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 477 | Ամսաթիվ : 11.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Սիրուշոն կներկայացնի՞ Հայաստանը «Եվրատեսիլ-2013»-ում
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ -2013»-ի մասնակցին ընտրելու փուլում է: Հայաստանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Սիրուշոն կարող է ներկայացնել կովկասյան այդ փոքրիկ երկիրը: Այս մասին NEWS.am.STYLE-ը տեղեկանում է Եվրատեսիլի պաշտոնական կայքից: Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ ոչինչ դեռ որոշված չէ: «Յուրաքանչյուրը կարող է ներկայացնել Հայաստանը Մալմյոյում, այդ թվում` Սիրուշոն, մենք դեռ քննարկում ենք»,- ասել է Գոհար Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Սիրուշոն «Քելե-քելե» երգով 2008թ ներկայացրել էր Հայաստանը «Եվրատեսիլում» եւ գրավել մինչ այդ մեր երկրի զբա ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 421 | Ամսաթիվ : 11.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Մադոննան երիտասարդ հասակում հայի մոտ վարորդ է աշխատել
Երիտասարդ հասակում, 1980-ականների սկզբներին, Մադոննան եղել է հայկական արմատներով արտ-դիլեր Լարրի Կակոսյանի անձնական վարորդը:Կակոսյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ սկսնակ երգչուհու հետ ծանոթացել է իր հաճախորդներից մեկի՝ նկարիչ Ժան Միշել Բասկիայի միջոցով: Վերջինս որոշ ժամանակ բնակվել է կոլեկցիոների` Լոս Անջելեսի տանը եւ հանդիպել Մադոննայի հետ, ով նույնպես տեղափոխվել է Լարրիի բնակարան: Մի քանի ամիս նրանք երեքով միասին ապրել են որպես «մեկ մեծ երջանիկ ընտանիք»: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ը:Հենց այդ ժամանակահատվածում Կակոսյանը ժամանակավորապես զրկվել է վարորդական իրավունքից եւ Մադոննան կատարել է նրա եւ Բասկիայի անձնական վարորդի ... Կարդալ շարունակությունը »
Review //hayvid.do.am on alexa.com Счетчик тИЦ и PR
Рейтинг@Mail.ru

Рейтинг@Mail.ru