Օրեր առաջ լուրեր էին տարածվել, որ Լուսակերտի
զորամասի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունին դուրս էր եկել զորամասից
ու արդեն 4 օր անհետացած է։ Քիչ առաջ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն
Հովհաննիսյանը Slaq.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այօսր ժամը
11։00–ի սահմաններում զինվորը վերադարձել է զորամաս։ «Զինվորը կորած չի
եղել։ Իսկ թե որն է եղել նրա անհետանալու պատճառը՝ պարզ չէ», ասել է
Արծրուն Հովհաննիսյանը։