Շուշան Պետրոսյանը մատ է ցույց տվել կին պատգամավորին
Այսօր՝ փետրվարի 26-ին միջադեպ տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովում՝ հայտարարությունների ժամին: ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանի ելույթի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը դուրս էր գալիս նիստերի դահլիճից ու լեզվակռվի բռնվեց հանրապետական խմբակցության կին պատգամավորների հետ:Լրագրողական օթյակից հստակ լսելի չէր, թե պատգամավորներն իրար ինչ էին բղավում, սակայն այդ լեզվակռվին մասնակից էին Շուշան Պետրոսյանը, Ռուզաննա Մուրադյան, Նաիրա Կարապետյանը:Քիչ ավելի ուշ պարզվել է, որ Զարուհի Փոստանջյանը նիստերի դահլիճից դուրս գալիս վեր է պարզել բռունցքը, որպես հաղթանակի նշան, գրում է news.am-ը: Դրան ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանն արձագանքել է վիրավորական ժեստով` մատը տանելով քունքին: Զարուհի Փոստանջյանն էլ պահանջել է կոռեկտ պահել իրեն: