Գլխավոր էջ » Աստղային Նորություններ
« 1 2 3 4 5 6 »

Psy-ն պիստակներ բացելու ձեւ կցուցադրի

Դիտումներ: 397 | Ամսաթիվ : 11.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Psy-ն պիստակներ բացելու ձեւ կցուցադրի
Իր Gangnam Style հիթով հայտնի հարավկորեացի ռեպեր Psy-ն նկարահանվել է Wonderful Pistachios պիստակների գովազդում։ Հոլովակում երգիչը կատարում է իր հանրահայտ երգը, սակայն փոխված բառերով, որոնք, հավանաբար պատմում են ընկույզի մասին։

Ըստ Lenta.ru-ի, Psy-ին նաեւ հանրությանը պետք է ցուցադրի պիստակներ բացելու նոր միջոց։ Տեսանյութն առայժմ հասանելի չէ Ինտերնետում։ Պետք է նշել, որ Wonderful Pistachios – ի գովազդն առաջինն է, որտեղ ռեպերը կներկայանա ամերիկացիներին։ Իսկ բրենդի համար գովազդային տեսանյութն առաջինը կլինի, որը պատրաստվել է հատուկ Super Bowl ամերիկյան ֆուտբոլի սուպերգավաթի համար։ Wonderful Pistachios –ի գովա ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 434 | Ամսաթիվ : 11.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Բրիթնի Սփիրսի հարսանիքը տեղի չի ունենա. երգչուհին վերադարձրել է նշանը
Հանրահայտ երգչուհի Բրիթնի Սփիրսն ու նրա սիրեցյալ Ջեյսոն Թրավիքը չեղյալ են համարել նշանադրությունը։ Պաշտոնապես այդ մասին հայտարարվել է միայն այժմ, սակայն բոլորը զգում էին, որ մի բան այնպես չէ, եւ որ Բրիթնիի երկար սպասված հարսանիքը տեղի չի ունենա։ 

Ըստ The Huffington Post-ի, Բրիթնին ու Ջեյսոնը վաղուց են բաժանվել, սակայն զույգը պարզապես մի փոքր սպասելու ցանկություն ուներ մինչեւ լուրը հրապարակելը։ Սպասելու պատճառը Թրավիքի՝ Բրիտնիի նկատմամբ խնամակալությունը չեղյալ հայտարարելու գործընթացն էր։

«Նրանց միջեւ ռոմանտիկա չկա։ Թրավիքը Բրիթնիի զ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 474 | Ամսաթիվ : 11.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Սիրուշոն կներկայացնի՞ Հայաստանը «Եվրատեսիլ-2013»-ում
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ -2013»-ի մասնակցին ընտրելու փուլում է: Հայաստանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Սիրուշոն կարող է ներկայացնել կովկասյան այդ փոքրիկ երկիրը: Այս մասին NEWS.am.STYLE-ը տեղեկանում է Եվրատեսիլի պաշտոնական կայքից: Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ ոչինչ դեռ որոշված չէ: «Յուրաքանչյուրը կարող է ներկայացնել Հայաստանը Մալմյոյում, այդ թվում` Սիրուշոն, մենք դեռ քննարկում ենք»,- ասել է Գոհար Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Սիրուշոն «Քելե-քելե» երգով 2008թ ներկայացրել էր Հայաստանը «Եվրատեսիլում» եւ գրավել մինչ այդ մեր երկրի զբա ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 419 | Ամսաթիվ : 11.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Մադոննան երիտասարդ հասակում հայի մոտ վարորդ է աշխատել
Երիտասարդ հասակում, 1980-ականների սկզբներին, Մադոննան եղել է հայկական արմատներով արտ-դիլեր Լարրի Կակոսյանի անձնական վարորդը:Կակոսյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ սկսնակ երգչուհու հետ ծանոթացել է իր հաճախորդներից մեկի՝ նկարիչ Ժան Միշել Բասկիայի միջոցով: Վերջինս որոշ ժամանակ բնակվել է կոլեկցիոների` Լոս Անջելեսի տանը եւ հանդիպել Մադոննայի հետ, ով նույնպես տեղափոխվել է Լարրիի բնակարան: Մի քանի ամիս նրանք երեքով միասին ապրել են որպես «մեկ մեծ երջանիկ ընտանիք»: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ը:Հենց այդ ժամանակահատվածում Կակոսյանը ժամանակավորապես զրկվել է վարորդական իրավունքից եւ Մադոննան կատարել է նրա եւ Բասկիայի անձնական վարորդի ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 377 | Ամսաթիվ : 10.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Բիբերի երկրպագուները փորձում են ամաչեցնել նրան
2013 թվականի սկզբին ինտերնետում մեկնարկեց «Կտրատիր քեզ հանուն Բիբիերի» նշանաբանով տարօրինակ քարոզարշավ։ Վեստի.ռու-ն՝ հղում անելով NY Daily News-ին, հաղորդում է, որ դրա նախաձեռնողները կոչ են արել ինքնաաանդամահատության միջոցով ամաչեցնել արտիստին, ով բռնվել էր «խոտ» ծխելիս։ Անհայտ սադրողները դիմել են պատանի կանադացի երգչի երկրպագուներին իրենց վնասելու եւ այդ լուսանկարները ցանց տեղադրելու կոչով։ Ըստ նրանց մտահղացման, այդ ահավոր լուսանկարները կստիպեն Բիբերին խելքի գալ ու երիտասարդությանը վատ օրինակ չծառայել։ Հաշված ժամերի ընթացքում Թվիթերը լցվել էր #Cut4Bieber («Կտրատիր հանուն Բիբերի») հաղորդագրություններով։ Շատերն արձագանքել են կոչին ու ինտերները հեղեղել, մեղմ ասած լուսանկարն ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 398 | Ամսաթիվ : 10.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Լեյլա Ցուրցումիան չի պատրաստվում Հայաստան տեղափոխվել
Հանրահայտ վրացի երգչուհի Լեյլա Ցուրցումիան չի պատրաստվում Հայաստան տեղափոխվել։ Ըստ «Новости-Грузия» -ի, Վրաստանի հանրային հեռարձակման Առաջին ալիքի եթերում հունվարի 10-ին, հինգշաբթի օրը նա իր տեղափոխվելու մասին լուրերը տարածած ԶԼՄ-ներին մեղադրել է ստի մեջ։ «Դա խոսում է այդ ԶԼՄ-ների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին։ Ես նման մեկնաբանություն չեմ արել, դա սուտ է։ Եւ ես չեմ լքել իմ երկիրը։ Ես Թբիլիսիում եմ», - հայտարարել է Լեյլա Ցուրցումիան։ 

Հիշեցնենք, որ նախօրեին մի քանի լրատվամիջոցներ լուր էին տարածել, որ երգչուհին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին նա իբր հայտարարել է հունվարի 8-ին իր ամուսնու ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 687 | Ամսաթիվ : 10.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Վոլոչկովայի նոր լուսանկարները Մալդիվներից (ֆոտո)
Հանրահայտ ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան, ով այս պահին հանգիստն է անցկացնում Մալդիվյան կղզիներում, շարունակում է ուրախացնել երկրպագուներին՝ իր նոր լուսանկարները Թվիթերում տեղադրելով։ Այս անգամ նա հանգիստ է թողել իր բարեմասնությունները եւ ուշադրությունը կենտրոնացրել է կենդանիների վրա. «Ինձ կատվաձուկ է այցելել… Մալդիվցիները վազեցին նրան պաշտպանելու… Երանի մեզ մոտ մարդկանց այդպես վերաբերվեին…» - գրել է Վոլոչկովան՝ տեղադրելով լուսանկարը, որտեղ ինքն ու կենդանին հետաքրքիր հայացք են նետում միմյանց։ «Ես այնպես ուրախ եմ Մալդիվներում։ Ծաղիկներ»- գրել է լուսանկարի տակ պարուհին, որտեղ ինքը տեղի բուսականության ֆոնին է։ 


... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 405 | Ամսաթիվ : 10.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Զոքանչի հետ նույն օրը ծնված Հրանտ Թոխատյանը հարազատներից նվերներ ու անակնկալներ է սպասում
Հայտնի դերասան եւ շոումեն Հրանտ Թոխատյանն այսօր՝ հունվարի 10-ին, դարձավ 55 տարեկան: Մեր թղթակցի հետ զրույցում պարոն Թոխատյանն ասաց, որ ծննդյան օրն անց է կացնելու սովորական աշխատանքայինի նման, իսկ հետո իր ընտանիքի հետ, տանը կնշի հոբելյանը: «Դեռեւս չգիտեմ, թե ինձ  համար ինչ անակնկալներ ու նվերներ են պատրաստել, կիմանամ երեկոյան»:

Ծննդյան օրվա կապակցությամբ նա Facebook սոցիալական ցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր ընկերներին եւ «չընկերներին»։«...Երեւի զուր չանցան էս 55 տարին.... Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին ու դեռ «չընկերներին» ամենաջերմ խոսքերի համար... հուսով եմ, արժանի եմ... Եթե մի բ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 342 | Ամսաթիվ : 10.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Ադելը երրորդ ալբոմն է ձայնագրում
Արդիականության ամենավառ աստղերից մեկը՝ երգչուհի Ադելն սկսել է նոր ստուդիական ալբոմի աշխատանքները։ Սա բրիտանուհու արդեն երրորդ «գլուխգործոցը» կլինի եւ հավանաբար կդառնա բազմաթիվ մրցանակների եւս մեկ թեկնածու։

«Ադելն արդեն աշխատում է մեկ այլ ալբոմի վրա, որը կլինի վերադարձ երաժշտական կյանքում դադարից հետո։ Այս ամբողջ ընթացքում նա երգեր է գրել ու պատրաստ է ստուդիայում աշխատելու համար։ Սկավառակը կարող է թողարկվել արդեն 2013 թվականին», - Heat հրատարակությանը հաղորդում է Ադելին մոտ կանգնած աղբյուրը։

Իր ստեղծագործական ծրագրերի մասին Ադելն ինքն առ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 338 | Ամսաթիվ : 10.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Լիդուշիկի նոր տեսահոլովակն արդեն համացանցում է
Երգչուհի Լիդուշիկն Ամանորյա տոներից հետո որոշեց նվեր մատուցել իր երկրպագուին: Նրա նոր տեսահոլովակը նկարահանված է «Տիկ-Տակ» երգի համար: Ստեղծագործության հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, իսկ երգի գործիքավորումն ու ձայնագրությունը կատարել է Էդգար Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ երգը հասանելի էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերի վերջում, սակայն տեսահոլովակի պրեմիերան կայացավ այսօր:


                                                                  & ... Կարդալ շարունակությունը »
Review //hayvid.do.am on alexa.com Счетчик тИЦ и PR
Рейтинг@Mail.ru

Рейтинг@Mail.ru