Գլխավոր էջ » Աստղային Նորություններ
« 1 2 3 4 5 6 »

Հովհաննես Ազոյանին հիացրել է Սոնա Շահգելդյանի պարը

Դիտումներ: 434 | Ամսաթիվ : 10.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Հովհաննես Ազոյանին հիացրել է Սոնա Շահգելդյանի պարը
Դերասան եւ շոումեն Հովհաննես Ազոյանը Արմոյի եւ Գեւորգ Մարտիրոսյանի «Շնորհավոր 2013» երգի տեսահոլովակը տեղադրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում եւ գրել. «Աաաաաա))) շատ փախած կլիպ եք նկարել: Ապրեք... Իսկ Սոնան հրաշք ա»: Այսպիսով, Ազոյանին նույնպես դուր է եկել երգչուհի Սոնա Շահգելդյանի անկաշկանդ եւ հետաքրքիր պարը, որը տեսահոլովակի հայտնվելուն պես բուռն քննարկման առարկա դարձավ:

Բուռն կերպով քննարկվեց նաեւ Հովհաննեսի այս հրապարակումը, որի մեկնաբանություններից երևում է, որ հանրությունը դեռ չի հանդարտվել ու չի կողմնորոշվել, թե արդյո՞ք Սոնայի պարը գեղագիտորեն գեղեցիկ է, թե՞ ոչ:
Դիտումներ: 393 | Ամսաթիվ : 09.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Ֆրեդի Մերկուրիի ռոլս-ռոյսն աճուրդի է հանվել (ֆոտո)
Queen խմբի լեգենդար մենակատար Ֆրեդի Մերկուրիի ավտոմեքենան՝1974 թվականի արտադրության Rolls-Royce Silver Shadow –ն, հունվարի 12 –ին աճուրդի կհանվի Բիրմինգեմում Autosport International շոուի շրջանակում։ Լոտի սկզբնական գինը 9-11 հազար ֆունտ սթերլինգ է։ Ավտոմեքենան ավելի քան 30 տարի առաջ գնել է երգչին պատկանող Goose Productions ընկերությունը նրա անձնական տեղափոխությունների համար ։

Ըստ «Ведомости» թերթի, Ֆրեդին ինքը երբեք վարորդական իրավունք չի ունեցել եւ այս ռոլս-ռոյսով երթեւեկել է վարորդի հետ։ Այս մեքենան ամենասիրելին է եղել, երգիչն այն օգտագործել է մինչեւ մահ՝ 1991 թվականը։ Վերջին անգամ ավտոմեքենան ավտոտնակ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 468 | Ամսաթիվ : 09.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Քարդաշյանի ներքնազգեստն աճուրդի է հանվել (ֆոտո)
Հայկական արմատներով 28-ամյա հանրահայտ բարձրաշխարհիկ կին ու ֆոտոմոդել Քլոե Քարդաշյանն ինտերնետ-աճուրդի է հանել իր հագուստը։ Իհարկե, Քիմ Քարդաշյանի քույրը տվյալ ոլորտում արդեն փորձ ունի, սակայն այս անգամ eBay-ում վաճառքի են հանվել ոչ միայն նրա զգեստները, բաճկոնները, մայկաները, այլեւ սեքսուալ ներքնազգեստն ու գիշերանոցը, որոնք, պետք է նշել, բավականին հին են։



Դիտումներ: 355 | Ամսաթիվ : 09.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Քարդաշյանի ներքնազգեստն աճուրդի է հանվել (ֆոտո)
Հայկական արմատներով 28-ամյա հանրահայտ բարձրաշխարհիկ կին ու ֆոտոմոդել Քլոե Քարդաշյանն ինտերնետ-աճուրդի է հանել իր հագուստը։ Իհարկե, Քիմ Քարդաշյանի քույրը տվյալ ոլորտում արդեն փորձ ունի, սակայն այս անգամ eBay-ում վաճառքի են հանվել ոչ միայն նրա զգեստները, բաճկոնները, մայկաները, այլեւ սեքսուալ ներքնազգեստն ու գիշերանոցը, որոնք, պետք է նշել, բավականին հին են։



Դիտումներ: 343 | Ամսաթիվ : 09.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Թոմ Քրուզի նոր ընկերուհին
Հանրահայտ հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը նոր ընկերուհի ունի։ Նրան նկատել են 26-ամյա Սինտիա Ջորջի հետ, ով Beauty and Essex ռեստորանի մենեջերն է։ Վերջերս Քրուզն ու Ջորջը միասնի երեկո են անցկացրել Le Baron ակումբում, որտեղ մինչեւ լույս պարել են։

Ըստ The Huffington Post-ի, Թոմը Սինտիայի հետ ծանոթացել է ռեստորանում ճաշելիս։ Ջորջը Քրուզին է փոխանցել իր այցեքարտը, իսկ ավելի ուշ Թոմը երկու անգամ փորձել է զանգահարել ռեստորան՝ նրա հետ կապվելու համար։ Այնուամենայնիվ, աղբյուրների հավաստմամբ, 50-ամյա դերասանն ու երիտասարդ աղջիկը «պարզապես ընկերներ են եւ միասին ընդամենը մեկական բաժակ խմիչք են ըմպել»։
Դիտումներ: 407 | Ամսաթիվ : 09.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Քեյթ Միդլթոնի ծննդյան օրվա մանրամասները
Արքայազն Ուիլիամի երեխային կրող բրիտանացի դքսուհի Քեյթն այսօր Ուելսում կնշի իր 31-ամյակը, որտեղ նրա ամուսինը ծառայությում է որպես ռազմական փրկարար ուղաթիռի օդաչու։

Ըստ The Huffington Post-ի, այս տարի իր ծննդյան օրը Քեյթը կնշի համեստ ընտանեկան ընթրիքով գյուղական տնակում, որը նրանք վարձակալում են Ուելսի Անգլսի կղզում գտնվող արքայազնի զորամասի մոտակայքում։

Տոնական ընթրիքի ճաշացանկը խիստ դիետիկ կլինի, քանի որ մեկ ամիս առաջ սուր տոքսիկոզի պատճառով Քեյթը մի քանի օր անցկացրել էր հիվանդանոցում։
Դիտումներ: 720 | Ամսաթիվ : 09.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Ստրիժենովան դիմել է պլաստիկ վիաբույժին
Հանրահայտ ռուս դերասանուհի ու հեռուստավարող Եկատերինա Ստրիժենովան դիմել է պլաստիկ վիաբուժին։ Չնայած նա բնականից գեղեցիկ կազմվածք ու բնատուր գեղեցկություն ուներ, ծննդաբերելուց հետո խնդիրներ է ունեցել։ Ավելորդ կիլոգրամները չէին լքում նրան, եւ դերասանուհին մեծ դժվարությամբ է վերականգնել իր կազմվածքը։

Ըստ «Ռուսկի միրի», Ստրիժենովան այնուամենայնիվ ստիպված էր դիմել էսթեթիկ վիրաբույժին։ Նա ոչ միայն շտկել է կրծքի ձեւը, այլ նաեւ մի փոքր մեծացրել է այն։ Դերասանուհին խոստովանել է, որ շտկել է նաեւ ներքին կոպերը։

Կարեւորը՝ Եկատերինան չի փչացրել իր ա ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 365 | Ամսաթիվ : 09.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Թեյլոր Սվիֆտն ու Հարի Սթայլզը բաժանվել են
Սիրո մեջ անկայունությամբ հայտնի ամերիկացի երգչուհի ու դերասանուհի Թեյլոր Սվիֆտը բաժանվել է One Direction խմբի մասնակից Հարի Սթայլզից։ Ըստ Daily Mail -ի, զույգը հարաբերությունները դադարեցրել է ամանորյա արձակուրդներին, որն անցկացնում էր Բրիտանական Վիրջինյան կղզիներում։

Առանձին նշելով Սուրբ ծննդյան տոները՝ Թեյլորն ու Հարին միացել էին, Նոր տարին Վիրջին-Գորդա կղզում միասին դիմավորելու համար։ Սակայն ինչ-որ դուր չի եկել Սվիֆթին ու նա երեք օր շուտ վերադարձել է ԱՄՆ, այն դեպքում, երբ Սթայլզը շարունակել է ուրախանալ ընկերների ու աղջիկների ընկերակցությամբ, կարծես թե ոչինչ էլ չի եղել։
Դիտումներ: 373 | Ամսաթիվ : 09.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Բոբ Դիլանի նոր ալբոմի որսն արդեն սկսվել է
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանի նոր՝ The 50th Anniversary Collection ալբոմը թողարկվել է 100 օրինակով։ Ալբոմի օրինակները հիմնականում վաճառքի են հանվել կոլեկցիոներների համար նախատեսված հատուկ խանութներ, սակայն մի մասն ընկել է սովորական բրիտանական խանութներ, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Sun թերթին։ Բոբ Դիլանի երկրպագուները մեկ օրինակի համար արդեն ավելի քան 1000 ֆունտ են առաջարկում։

Ալբոմը չորս կոմպակտ-դիսկ ունի, որոնց վրա 86 երգ կա։ Այդ ձայնագրությունները 1962-1963 թվականների են, հիմնականում Դիլանի՝ նախկինում չթողարկված կենդանի ելույթներն ու նրա երգերի դեմո տարբերակները։ The 50th Anniversary Collecti ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 397 | Ամսաթիվ : 09.01.2013 | Մեկնաբանություններ (0)
Արսեն Գրիգորյանը ցուցադրեց իր տղայի նկարները
Վերջապես կայացել է երգիչ Արսեն Գրիգորյանի և նրա մեկ ամսական որդու` Վահեի հանդիպումը: Այս մասին տեղեկացանք երգչի Facebook-ի էջում տեղադրված բազմաթիվ լուսանկարներից:

Հիշեցնենք, որ Վահեն ծնվել է դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Արսենի կինը` Ջուլիետան անընդհատ կապի մեջ էր ամուսնու հետ Skype-ի միջոցով, իսկ Արսենն անհամբեր սպասում էր, թե երբ է ընտանիքը վերադառնալու Հայաստան:


Review //hayvid.do.am on alexa.com Счетчик тИЦ и PR
Рейтинг@Mail.ru

Рейтинг@Mail.ru