15:00 Ադելը երրորդ ալբոմն է ձայնագրում | |
Արդիականության ամենավառ աստղերից մեկը՝ երգչուհի Ադելն սկսել է նոր ստուդիական ալբոմի աշխատանքները։ Սա բրիտանուհու արդեն երրորդ «գլուխգործոցը» կլինի եւ հավանաբար կդառնա բազմաթիվ մրցանակների եւս մեկ թեկնածու։ «Ադելն արդեն աշխատում է մեկ այլ ալբոմի վրա, որը կլինի վերադարձ երաժշտական կյանքում դադարից հետո։ Այս ամբողջ ընթացքում նա երգեր է գրել ու պատրաստ է ստուդիայում աշխատելու համար։ Սկավառակը կարող է թողարկվել արդեն 2013 թվականին», - Heat հրատարակությանը հաղորդում է Ադելին մոտ կանգնած աղբյուրը։ Իր ստեղծագործական ծրագրերի մասին Ադելն ինքն առայժմ լռում է։ Թեեւ մայր դառնալուց հետո նա ընդհանրապես լռում է։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |