15:07 Բիբերի երկրպագուները փորձում են ամաչեցնել նրան | |
2013 թվականի սկզբին ինտերնետում մեկնարկեց «Կտրատիր քեզ հանուն Բիբիերի» նշանաբանով տարօրինակ քարոզարշավ։ Վեստի.ռու-ն՝ հղում անելով NY Daily News-ին, հաղորդում է, որ դրա նախաձեռնողները կոչ են արել ինքնաաանդամահատության միջոցով ամաչեցնել արտիստին, ով բռնվել էր «խոտ» ծխելիս։ Անհայտ սադրողները դիմել են պատանի կանադացի երգչի երկրպագուներին իրենց վնասելու եւ այդ լուսանկարները ցանց տեղադրելու կոչով։ Ըստ նրանց մտահղացման, այդ ահավոր լուսանկարները կստիպեն Բիբերին խելքի գալ ու երիտասարդությանը վատ օրինակ չծառայել։ Հաշված ժամերի ընթացքում Թվիթերը լցվել էր #Cut4Bieber («Կտրատիր հանուն Բիբերի») հաղորդագրություններով։ Շատերն արձագանքել են կոչին ու ինտերները հեղեղել, մեղմ ասած լուսանկարներով։ Մյուսները դրանից սարսափել են, իսկ շատ հայտնի դեմքեր, այդ թվում նաեւ Մայլի Սայրուսը, ընթերցողին կոչ են արել ինքնաանդամահատությամբ չզբաղվել։ Ջասթին Բիբերն առայժմ չի արձագանքել նորությանը։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |