Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 9 » Բոբ Դիլանի նոր ալբոմի որսն արդեն սկսվել է
14:50
Բոբ Դիլանի նոր ալբոմի որսն արդեն սկսվել է
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանի նոր՝ The 50th Anniversary Collection ալբոմը թողարկվել է 100 օրինակով։ Ալբոմի օրինակները հիմնականում վաճառքի են հանվել կոլեկցիոներների համար նախատեսված հատուկ խանութներ, սակայն մի մասն ընկել է սովորական բրիտանական խանութներ, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Sun թերթին։ Բոբ Դիլանի երկրպագուները մեկ օրինակի համար արդեն ավելի քան 1000 ֆունտ են առաջարկում։

Ալբոմը չորս կոմպակտ-դիսկ ունի, որոնց վրա 86 երգ կա։ Այդ ձայնագրությունները 1962-1963 թվականների են, հիմնականում Դիլանի՝ նախկինում չթողարկված կենդանի ելույթներն ու նրա երգերի դեմո տարբերակները։ The 50th Anniversary Collection-ը մնացած ամեն ինչից բացի ներառում է նաեւ Blowin’ In The Wind հիթի չհրապարակված տարբերակը։
Դիտումներ: 376 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 0.0/0
Նյութը Վերցված է Այս Կայքից>>>
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն*:
Էլ-փոստ:
Պաշտպանիչ Կոդ*:
Կայքի Էջեր

Կայքի Տվյալ Բաժնում Նյութերի Թիվը `
Միանալ Կայքի RSS-ին
Review //hayvid.do.am on alexa.com Счетчик тИЦ и PR
Рейтинг@Mail.ru

Рейтинг@Mail.ru