Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 8 » Բրեդ Փիթը կխաղա Պոնտոս Պիղատոսի դերում
14:39
Բրեդ Փիթը կխաղա Պոնտոս Պիղատոսի դերում
Հոլիվուդում նկարահանումները սկսող «Պոնտոս Պիղատոս» ֆիլմի գլխավոր դերում հնարավոր հանդես գա Բրեդ Փիթը։ Lenta.ru-ն Deadline-ին հղումով տեղեկացնում է, որ Warner Bros. ընկերությունը ֆիլմի սցենարը ձեռք է բերել 2012-ի ամռանը, հայտնի սցենարիստ Վերա Բլազիից։

Հատկանշական է, որ հաստատված սցենարը դեռեւս չունի ռեժիսոր, ինչպես նաեւ հայտնի չէ ֆիլմի ավարտի ժամկետը, սակայն Warner Bros.-ը բանակցություններ է վարում Փիթի հետ։

Նշենք, որ Deadline-ը «Պոնտոս Պիղատոսի» վերաբերյալ բարձր կարծիքի է, եւ համարում է, որ այն կընդգրկվի հաջողված ֆիլմերի շարքում։

Հայտնի է, որ կինոնկարը Պոնտոս Պիղատոսի կյանքի եւ ռազմական ու քաղաքական կարիերայի մասին է։ Ֆիլմը կեզրափակվի Պիղատոսի՝ Հիսուս Քրիստոսի նկատմամբ կայացրած վճռով։
Դիտումներ: 335 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Bred Pit | - Վարկանիշ -: 0.0/0
Նյութը Վերցված է Այս Կայքից>>>
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն*:
Էլ-փոստ:
Պաշտպանիչ Կոդ*:
Կայքի Էջեր

Կայքի Տվյալ Բաժնում Նյութերի Թիվը `
Միանալ Կայքի RSS-ին
Review //hayvid.do.am on alexa.com Счетчик тИЦ и PR
Рейтинг@Mail.ru

Рейтинг@Mail.ru