15:10 Բրիթնի Սփիրսի հարսանիքը տեղի չի ունենա. երգչուհին վերադարձրել է նշանը | |
Հանրահայտ երգչուհի Բրիթնի Սփիրսն ու նրա սիրեցյալ Ջեյսոն Թրավիքը չեղյալ են համարել նշանադրությունը։ Պաշտոնապես այդ մասին հայտարարվել է միայն այժմ, սակայն բոլորը զգում էին, որ մի բան այնպես չէ, եւ որ Բրիթնիի երկար սպասված հարսանիքը տեղի չի ունենա։ Ըստ The Huffington Post-ի, Բրիթնին ու Ջեյսոնը վաղուց են բաժանվել, սակայն զույգը պարզապես մի փոքր սպասելու ցանկություն ուներ մինչեւ լուրը հրապարակելը։ Սպասելու պատճառը Թրավիքի՝ Բրիտնիի նկատմամբ խնամակալությունը չեղյալ հայտարարելու գործընթացն էր։ «Նրանց միջեւ ռոմանտիկա չկա։ Թրավիքը Բրիթնիի զանգը բարձրախոսի վրա է դնում, որեսզի ընկերները լսեն նրա նվնվոցը»։ «Ես կզարմանայի, եթե նրանք ամուսնանային», – հայտարարել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |