14:24 Էմա Ուոթսոնն օրենք է խախտո՞ւմ | |
Պատանի հրաշագործ Հարի Փոթերի մասին սագայի Հերմիոնայի դերակատարուհի Էմա Ուոթսոնին ձերբակալել են Նյու-Յորքի օդանավակայանում։ Բանն այն է, որ 22-ամյա աղջկան առանց ուղեկցորդի երեխայի տեղ են դրել։ Ըստ Showbiz Spy - ի, օդանավակայանի աշխատակիցը Ուոթսոնին հարցրել է, թե մեծերից ո՞ւմ հետ է նա ճամփորդում՝ սահմանը մենակ հատելու համար նրան չափազանց երիտասարդ համարելով։ Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի վերջին, երբ Էման ԱՄՆ էր վերադառնում՝ նկարահանումների պատճառով ընդհատված ուսումը Բրանունի համալսարանում շարունակելու համար։ Էման Twitter-ում նույնությամբ փոխանցել է երկխոսությունը. «Անձնագրային ստուգում. Անչափահասն առանց ուղեկղությա՞ն։ Ես. Ներեցե՞ք։ Անձնագրային ստուգում. Ո՞ւր է ձեր խնամակալը։ Ես. Ես 22 տարեկան եմ!!!!» Պարզվել է, որ Էման տհաճ անակնկալի էր եկել։ Քիչ չէ նրան չեն ճանաչել, դեռ մի բան էլ երեխայի տեղ են դրել։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |