Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 7 » Ի՞նչ խնդիրներ են հուզում արքայազն Չարլզին
14:27
Ի՞նչ խնդիրներ են հուզում արքայազն Չարլզին

Արքայազն Չարլզն իր եւ ողջ մարդկության գլխավոր խնդիրներից մեկն է համարում բնության պահպանությունը, քանի որ չի ցանկանում ապագա թոռանն ու նրա հասակակիցներին ժառանգություն թողնել քայքայված աշխարհ։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, գահաժառանգը հայտարարել է ITV-ին տված հարցազրույցում։


Հարցազրույցի ժամանակ 64-ամյա արքայազնն անցած 2012 թվականի իր տպավորություններ է պատմել։ Նա հիշատակել է լոնդոնյան օլիմպիական ու պարալիմպիկ խաղերը, Եղիսաբեթ II թագուհու ադամանդե հոբելյանը, պատմել է կամավորական գործունեությանը, բարեգործությանը, կրթությանը ցուցաբերած իր աջակցության, ինչպես նաեւ թոռան սպասվելիք ծնունդի մասին։ Հիշեցնենք, որ այս ամառվա սկզբին արքայազն Ուիլիամն ու դքսուհի Քեթրինը սպասում են առաջնեկի լույս աշխարհ գալուն։


«Երկար տարիներ խոսում եմ, թե որքան կարեւոր է ուշադրություն դարձնել բնապահպանական վնասների, կլիմայի փոփոխության եւ այլ խնդիրներին։ Մենք չենք ցանկանում մեր թոռներին ավելի քայքայված աշխարհ թողնել, նրանց փոխանցել մեր խնդիրները։ Չէի ցանկանա, որ իմ ապագա թոռն ինձ մեղադրեր, որ ոչինչ չեմ արել դա կանխելու համար։ Այդ պատճառով էլ այժմ, թոռանս լույս աշխարհ գալու կապակցությամբ, ավելի արդիական է դառնում նրանց լիովին թունավորված բաժակ չթողնելու համար բոլոր ջանքեր գործադրելը», - հայտարարել է բնապահպանության հարցերում իր կոշտ դիրքորոշմամբ հայտնի արքայազն Չարլզը։

Դիտումներ: 451 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Charles, Prince Charlz | - Վարկանիշ -: 0.0/0
Նյութը Վերցված է Այս Կայքից>>>
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն*:
Էլ-փոստ:
Պաշտպանիչ Կոդ*:
Կայքի Էջեր

Կայքի Տվյալ Բաժնում Նյութերի Թիվը `
Միանալ Կայքի RSS-ին
Review //hayvid.do.am on alexa.com Счетчик тИЦ и PR
Рейтинг@Mail.ru

Рейтинг@Mail.ru