15:04 Լեյլա Ցուրցումիան չի պատրաստվում Հայաստան տեղափոխվել | |
Հանրահայտ վրացի երգչուհի Լեյլա Ցուրցումիան չի պատրաստվում Հայաստան տեղափոխվել։ Ըստ «Новости-Грузия» -ի, Վրաստանի հանրային հեռարձակման Առաջին ալիքի եթերում հունվարի 10-ին, հինգշաբթի օրը նա իր տեղափոխվելու մասին լուրերը տարածած ԶԼՄ-ներին մեղադրել է ստի մեջ։ «Դա խոսում է այդ ԶԼՄ-ների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին։ Ես նման մեկնաբանություն չեմ արել, դա սուտ է։ Եւ ես չեմ լքել իմ երկիրը։ Ես Թբիլիսիում եմ», - հայտարարել է Լեյլա Ցուրցումիան։ Հիշեցնենք, որ նախօրեին մի քանի լրատվամիջոցներ լուր էին տարածել, որ երգչուհին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին նա իբր հայտարարել է հունվարի 8-ին իր ամուսնու եւ պրոդյուսեր Կախա Մամուլաշվիլիի հետ Վրաստանից հեռանալուց առաջ՝ ավելացնելով, որ իր ստեղծագործությունը Վրաստանում ըստ արժանվույն չեն գնահատել, այդ պատճառով էլ նա կձգտի ինքնաիրացվել երկրի սահմաններից դուրս։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |