14:05 Ռայմոնդ Պաուլսը չի կազմակերպի «Նոր ալիքը» | |
Լատվիացի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել երիտասարդ կատարողների «Նոր ալիք» ամենամյա մրցույթի կազմակերպմանը: Ինչպես հայտնում է Lenta.RU-ն, այդ մասին նա հաղորդել է փառատոնի կազմակերպչին` ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյին: Կոմպոզիտորի խոսքով` «Նոր ալիքն» իրեն չի գրավում ոչ ստեղծագործական, ոչ էլ ֆինանսական կողմերով: Բացի այդ, նա հայտարարել է, որ Յուրմալայում ավանդաբար անցկացվող մրցույթը տեղի է ունենում հովանավորչության ներքո: Պաուլսը հավաստիացնում է, որ ժյուրին միշտ քվեարկում է «յուրայիններ համար»: «Երիտասարդ կատարողների մրցույթը կապված է էստրադայի հին դեմքերի համերգների հետ»,- հայտարարել է կոմպոզիտորը` ավելացնելով, որ մրցույթն իրականում տաղանդներ չի փնտրում: «Նոր ալիքն» անցկացվում է 2002 թվականից Յուրմալայում` Կրուտոյի եւ Պաուլսի նախաձեռնությամբ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |