14:30 Շերը նկարահանվում է գեյ-ֆիլմում | |
Հայկական արմատներով հանրահայտ երգչուհի ու դերասանուհի Շերը պայմանագիր է կնքել սեռական փոքրամասնության լսարանին կողմնորոշված ամերիկյան Logo կաբելային հեռուստաալիքի հետ, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով TV Guide-ին։ Ալիքի ղեկավարությունը հայտարարել է, որ ավելի վառ գեյ-իկոնա քան Շերն է, հնարավոր չէ գտնել։ Դերասանուհին նկարահանվում է նոր սերիալի պիլոտային սերիայում, որի գործողությունը տեղի կունենա Հոլիվուդում 1960-ականների սկզբին։ Սցենարը նա գրում է կատակերգու Ռոն Ցիմերմանի հետ, ում հետ արդեն մի քանի տարի սիրային հարաբերությունների մեջ է։ Այլ մանրամասներ նախագծի մասին չկան։ Հիշեցնենք, որ Շերի ֆիլմագրության մեջ են մտնում «Սիլքվուդը», «Թեյախմություն Մուսոլինիի հետ», «Իստվիկյան կախարդներ» եւ այլ ֆիլմեր։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |