15:18 Սիրուշոն բացում է իր երգի գաղտնիքը (տեսանյութ) | |
Հայ երգչուհի Սիրուշոն որոշել է բացել գաղտնիքը, թե ինչ է նշանակում «Պրեգոմեշ» բառը, որն իր նոր տեսահոլովակի անվանումն է։ «Ուրվագիծ» ծրագրի հյուրը լինելով՝ նա պարզաբանեց, որ «պրե» բառով առաջ են մղում ու ոգեւորում են անասունին՝ «գոմեշին»։ Դրանից բացի, հենց «պրեգոմեշ» բառն է հնչում Կոմիտասի երգում, որտեղից էլ երգչուհին վերցրել է այն։ Ավելին, երգը գրելու համար Սիրուշոն ոգեշնչվել է հենց Կոմիտասի այդ՝ «Լոռվա գութաներգ» երգից («Լոռեցի հողագործի երգը»)։ Երգի պատմության մասին ավելի մանրամասն կարելի է իմանալ այստեղ։ Հիշեցնենք, որ Սիրուշոյի «Պրեգոմեշ» երգի հոլովակը թողարկվել է դեկտեմբերի 10-ին։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |