14:52 Ստրիժենովան դիմել է պլաստիկ վիաբույժին | |
Հանրահայտ ռուս դերասանուհի ու հեռուստավարող Եկատերինա Ստրիժենովան դիմել է պլաստիկ վիաբուժին։ Չնայած նա բնականից գեղեցիկ կազմվածք ու բնատուր գեղեցկություն ուներ, ծննդաբերելուց հետո խնդիրներ է ունեցել։ Ավելորդ կիլոգրամները չէին լքում նրան, եւ դերասանուհին մեծ դժվարությամբ է վերականգնել իր կազմվածքը։ Ըստ «Ռուսկի միրի», Ստրիժենովան այնուամենայնիվ ստիպված էր դիմել էսթեթիկ վիրաբույժին։ Նա ոչ միայն շտկել է կրծքի ձեւը, այլ նաեւ մի փոքր մեծացրել է այն։ Դերասանուհին խոստովանել է, որ շտկել է նաեւ ներքին կոպերը։ Կարեւորը՝ Եկատերինան չի փչացրել իր արտաքինը, այլ ավելի գրավիչ է դարձել։ Ինչ արած՝ աստղերն էլ իրենց մասնագիտական խնդիրներն ունեն։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |