Հանրահայտ ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան, ով այս պահին հանգիստն է անցկացնում Մալդիվյան կղզիներում, շարունակում է ուրախացնել երկրպագուներին՝ իր նոր լուսանկարները Թվիթերում տեղադրելով։ Այս անգամ նա հանգիստ է թողել իր բարեմասնությունները եւ ուշադրությունը կենտրոնացրել է կենդանիների վրա. «Ինձ կատվաձուկ է այցելել… Մալդիվցիները վազեցին նրան պաշտպանելու… Երանի մեզ մոտ մարդկանց այդպես վերաբերվեին…» - գրել է Վոլոչկովան՝ տեղադրելով լուսանկարը, որտեղ ինքն ու կենդանին հետաքրքիր հայացք են նետում միմյանց։ «Ես այնպես ուրախ եմ Մալդիվներում։ Ծաղիկներ»- գրել է լուսանկարի տակ պարուհին, որտեղ ինքը տեղի բուսականության ֆոնին է։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Նաստյան ցանց էր տեղադրել Մալդիվներում արված իր բացահայտ լուսանկարների շարքը։ «Դրախտ։ Մալդիվներ» - գրել էր պարուհին իր Թվիթերում՝ ցուցադրելով օվկիանոսում լողալիս արված իր լուսանկարը, որտեղ, ըստ երեւույթին, կիսամերկ էր։ Լուսանկարում երեում էին միայն կարմիր սթրինգերը…