Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 10 » Զոքանչի հետ նույն օրը ծնված Հրանտ Թոխատյանը հարազատներից նվերներ ու անակնկալներ է սպասում
15:02
Զոքանչի հետ նույն օրը ծնված Հրանտ Թոխատյանը հարազատներից նվերներ ու անակնկալներ է սպասում
Հայտնի դերասան եւ շոումեն Հրանտ Թոխատյանն այսօր՝ հունվարի 10-ին, դարձավ 55 տարեկան: Մեր թղթակցի հետ զրույցում պարոն Թոխատյանն ասաց, որ ծննդյան օրն անց է կացնելու սովորական աշխատանքայինի նման, իսկ հետո իր ընտանիքի հետ, տանը կնշի հոբելյանը: «Դեռեւս չգիտեմ, թե ինձ  համար ինչ անակնկալներ ու նվերներ են պատրաստել, կիմանամ երեկոյան»:

Ծննդյան օրվա կապակցությամբ նա Facebook սոցիալական ցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր ընկերներին եւ «չընկերներին»։«...Երեւի զուր չանցան էս 55 տարին.... Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին ու դեռ «չընկերներին» ամենաջերմ խոսքերի համար... հուսով եմ, արժանի եմ... Եթե մի բան էլ այնպես չէ, Ձեզ մեղադրեք իմ ընկերներ, կամ այն, ինչ դարձել եմ նաեւ Ձեր շնորհիվ... Սեր, հաջողություն, ժպիտ բոլորիդ... այս տարին թող մեր տարին լինի...»:Հատկանշական է, որ Հրանտ Թոխատյանն ու  եւ իր զոքանչը ծնվել են նույն օրը: «......էէէէէէ, ինձնով ընկա, քիչ էր մնում մոռանայի – ԱԽՐ ԱՅՍՕՐ ՆԱԵՎ ԶՈՔԱՆՉԻՍ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է!!!!!!!!!!!!!......գրկում ու համբուրում եմ Սերինե ջաաաաան.....մեր գլխից անպակաս....!»։
Դիտումներ: 407 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Hrant Toxatyan | - Վարկանիշ -: 0.0/0
Նյութը Վերցված է Այս Կայքից>>>
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն*:
Էլ-փոստ:
Պաշտպանիչ Կոդ*:
Կայքի Էջեր

Կայքի Տվյալ Բաժնում Նյութերի Թիվը `
Միանալ Կայքի RSS-ին
Review //hayvid.do.am on alexa.com Счетчик тИЦ и PR
Рейтинг@Mail.ru

Рейтинг@Mail.ru